Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքիայում 1 օրում COVID-19-ից մահացել է 53 մարդ

Թուրքիայում 1 օրում COVID-19-ից մահացել է 53 մարդ

686
0

Թուրքիայում մայիսի 12-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 53 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 37․351 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․704 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 53 դեպք, ապաքինվել է 3․109 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 98․889 հիվանդ, իսկ 1․045 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 141.475 դեպք և մահվան 3․894 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 1․440․671-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ