Գլխավոր էջ Պաշտոնական Առողջապահության նախարարի տեղակալը հանդիպել է Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահին

Առողջապահության նախարարի տեղակալը հանդիպել է Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահին

1373
0

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը  հանդիպել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին, Օստեոպորոզի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Ֆիլիպ Հաբութին, նույն կազմակերպության ներկայացուցիչ Ռենե Ռիզզոլիին և Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանին:

Կողմերը քննարկել են օստեոպորոզի կենտրոնի գործունեության առաջընթացն ու օստեոպորոզի միջազգային ֆոնդի հետ ապագա համագործակցության հնարավորությունները:

Ջոն Բիլեզիկյանը նշել է, որ կենտրոնի նպատակն է աջակցել Հայաստանում գործող առողջապահական ծրագրերին և հիվանդանոցներին` բժիշկներին և հիվանդներին տրամադրելով խորհրդատվություն և տեղեկատվություն օստեոպորոզի վերաբերյալ:

Մանրամասն` moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ