Գլխավոր էջ Նորություններ «Համավարակի ողնաշարը կոտրել» արտահայտությունն այժմ մեզ համար ֆանտաստիկայի ժանրից է. Գևորգ Գրիգորյան

«Համավարակի ողնաշարը կոտրել» արտահայտությունն այժմ մեզ համար ֆանտաստիկայի ժանրից է. Գևորգ Գրիգորյան

2597
0

«Կորոնավիրուսային վարակն իր գագաթնակետին հասնում է այն դեպքում, երբ նոր դեպքերն ավելի շատ են, քան՝ առողջացածները: Եթե կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշներն արտահայտենք դիագրամայով, ապա կորոնավիրուսային վարակի գագաթնակետը կլինի ամենաբարձր կետը: Մեզ մոտ դեռևս օրեցօր ավելանում են վարակված դեպքերը, քան՝ առողջացած: Սա նշանակում է, որ այժմ «պիկ» ասվածը մեզ համար ֆանտաստիկայի ժանրից է: Ֆանտաստիկայի ժանրից է նաև վարչապետի՝ «համավարակի ողնաշարը կոտրել ենք» հայտարարությունը»,- այս մասին ասել է «COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ»-ի անդամ Գևորգ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ առողջապահության նախարարությունն օր օրի իր դիրքերը զիջում է:

«Սկզբում նրանք ասում էին, թե սահմանափակվելու են միայն Նորք ինֆեկցիոն հիվանդանոցով. կզսպենք համավարակը, կզսպենք տարածումը: Այս ամենից հետո պարզ դարձավ, որ Ինֆեկցիոն հիչվանդանոցը բավարար չէ, սկսեցին ծավալել այլ բուժկենտրոններ, մարզային այլ բուժհաստատություններ, Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի կողքին սկսեցին անիմաստ մի շինարարություն, և դեռ հայտնի չէ, թե դրա վրա որքան գումար է լվացվել»,- նշեց Գևորգ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ ցանկացած միջոցառում, որն իշխանությունը ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, համացանցում դառնում է ծաղրի առարկա, իսկ ընդդիմադիր ուժերի կողմից դառնում է քննադատությունների առարկա:

«Նրանք չեն կարողանում գրագետ իրականացնել որևէ բան»,- ընդգծեց Գրիգորյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ