Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք կարանտինը մեղմելն իրավիճակն անվերահսկելի չի դարձնի

Արդյո՞ք կարանտինը մեղմելն իրավիճակն անվերահսկելի չի դարձնի

1152
0

«Եթե մտածված արվի բացումը, այսինքն՝ հերթականությամբ, տնտեսության ամեն ճյուղ նախապես պատրաստվի բացվելուն, ներդրվեն անվտանգության ապահովման նոր սանիտարական կանոններ, ինչ խոսք, այդ ռիսկերը կհասցվեն մինիմալի։ Մասնագետները՝ ի դեմս ԱՀԿ-ի, նշում են, որ չմտածված, հապճեպ, անպատրաստ բացումը կարող է հանգեցնել շատ ավելի ծանր սոցիալ ու տնտեսական հետևանքների, քան կարանտինային ռեժիմի սահմանափակումները»,- այս մասին ասել է անրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Ըստ նրա՝ կարանտինն առանց լուրջ նախապատրաստական աշխատանքների թուլացնելն իսկապես մտահոգիչ հետևանքներ կարող է ունենալ: Վերջինս ամենապարզ սցենարն է ներկայացնում․ օրինակ՝ սննդի օբյեկտներում կրճատել սեղան-աթոռների կամ մեկ սեղանի շուրջ նստողների թիվը։

Փորձագետն անդրադարձել է նաև պարետ Տիգրան Ավինյանը հայտարարությանը, որ եթե կարանտինի մեղմացումը վտանգավոր հետևանքների բերի, վերադարձ կլինի ավելի կոշտ ռեժիմի։

Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ ամեն ինչ բացել, հետո նորից փակելը հանրության սրտով չի լինի։

Կարանտինային ռեժիմի թուլացման գաղափարի հետ համամիտ է համաճարակաբան Արման Բադալյանը։ Ասում է՝ այս մոտեցումն այժմ ամբողջ աշխարհում է կիրառվում։ Կորոնավիրուսի դեմ պայքարում համաճարակաբանը կարևորում է կոլեկտիվ իմունիտետը։ Բադալյանն ընդգծեց, որ  քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել, սա ամենաարդյունավետ միջոցներից է։

Աղբյուր՝ factor.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ