Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աշխարհը չի կարող խուսափել կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքից

Աշխարհը չի կարող խուսափել կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքից

3823
0

Կորոնավիրուսային համավարակի բռնկման երկրորդ ալիքն անխուսափելի է, քանի որ մարդկությունը չունի իմունիտետ դրա դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ «Սա բացարձակապես նոր վիրուս է եւ իմունիտետ վերջինիս հանդեպ ունեն մոլորակի բնակչության միայն փոքր մասը։ Այնպես որ, մինչեւ հատուկ պրոֆիլակտիկ միջոցների եւ պատվաստանյութի ստեղծումը, չենք կարող ասել, որ կարող ենք խուսափել երկրորդ ալիքից»,- ասել է ԱՀԿ մասնագետը։

Վույնովիչը նաեւ ասել է, որ պետք է օգտագործել առաջին ալիքի փորձառությունը եւ թույլ չտալ, որ երկրորդ ալիքի ժամանակ կտրուկ տարածում լինի ինֆեկցիայի։ Այս գործում նա կարեւորել է առողջապահության եւ սանիտարահամաճարակային համակարգերի համատեղ աշխատանքը, որպեսզի նույնիսկ փոքր բռնկման օջախները հնարավոր լինի հայտնաբերել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ