Գլխավոր էջ Նորություններ Այս հիվանդությունը դարձել է ոչ ավելին, քան «վարքագծային վերաբերմունք» պահանջող հիվանդություն. Լիանա...

Այս հիվանդությունը դարձել է ոչ ավելին, քան «վարքագծային վերաբերմունք» պահանջող հիվանդություն. Լիանա Թորոսյան

1976
0

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Հարգելիներս… նախ ուզում եմ տեղեկացնել, որ լավ եմ…. Շնորհակալ եմ այսքան ստացած զանգերի, անհանգստությունների, բարեմաղթանքների ու գնահատականների համար:

Որպես մասնագետ, ուզում եմ անրադառնալ որոշ սահմանափակումների հանմանը,…

Ժողովուրդ ջան, իհարկե երկար չէին կարող մնալ սահմանափակումները, սակայն վերջինս չի նշանակում «անզուսպ» և «անթողելի» վերաբերմունք:
Այս հիվանդությունը դարձել է ոչ ավելին, քան «վարքագծային վերաբերմունք» պահանջող հիվանդություն:

Սահմանափակումների հանումն առավել խիստ է դարձնում յուրաքանչյուրիս պատասխանատվությունը թե մեր, թե մեր շրջապատի և, հատկապես մեր ծնողների հանդեպ, ինչը գերագույնս պահաջում է լինել առավել զգոն, նրբանկատ ու ինչու չէ նաև իրավիճակին նայել «մասնագետի աչքերով» (քանի որ բոլորս արդեն դարձել ենք փոքր թե շատ համաճարակաբաններ):

Մաղթում եմ բոլորիս առողջություն և աչալրջություն, իսկ գործընկերներիս մարտական համբերություն:

Միասին և գրագետ մոտեցմամբ կարող ենք հաղթահարել յուրաքանչյուր մարտահրավեր, անգամ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ թելադրող….

Առողջ ու սթափ եղեք»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ