Գլխավոր էջ Նորություններ Թե ինչու՞ է պետք ամեն օր կաղամբ ուտել

Թե ինչու՞ է պետք ամեն օր կաղամբ ուտել

2198
0

Պյութագորասը վստահ էր, որ Կաղամբն ամրապնդում է ոգու զվարթությունը, պահպանում ուրախ տրամադրությունը: Կաղամբը ոչ միայն համեղ ու մատչելի, այլ նաև շատ օգտակար: Այս բանջարեղենում և բջջանք կա, և բուսական ճարպեր ու շաքար, կարոտին, կալցիումական աղեր, ֆոսֆոր, կալիում, մի խոսքով, մարդուն անհրաժեշտ վիտամինների փունջ: Կաղամբը նպաստում է հյուսվածքների վերականգնմանն ու աճին, արյունաստեղծման, երիկամների ու մակերիկամների աշխատանքի խթանման, վահանաձև գեղձի աշխատանքի բարելավման, ինչպես նաև օրգանիզմի համար վտանգավոր, օտարածին սպիտակուցների լուծմանն ու օրգանիզմից դուրսբերմանը:

Կաղամբում գրեթե օսլա չկա, քիչ է սախարոզի պարունակությունը: Այն հատկապես օգտակար է փորկապության ու թութքի դեպքում: Զարմանալի է, բայց թթու կաղամբն օգտակար հատկություններով գերազանցում է թարմ կաղամբին, քանի որ թթվեցման ժամանակ դրանում կաթնաթթվային խմորում է կատարվում, որը վիտամիններ է պահածոյացնում:

Կաղամբը նաև ցածր կալորիական է, ուստի այն ներառվում է գիրություն ունեցող հիվանդների սննդակարգում: Հում կամ թթու կաղամբի հյութում պարուանկվող տարտրոանթթվի շնորհիվ այն հրաշալի քայքայում է ճարպը: Չնայած կաղամբի օգտակար հատկություններին` այնուամենայնիվ այն նաև հակացուցումներ ունի. խոցային հիվանդությունների սրացումների, տասներկումատնյա աղիքի ու ստամոքսի հիվանդությունների, աղիքներում ու լեղապարկի կծկումների դեպքում:

Իսկ թթու կաղամբը օրգանական թթուների պարունակության պատճառով կտրականապես արգելվում է բարձր թթվայնություն, ստամոքսի ու աղիքների խոցային, ենթաստամոքսային գեղձի ու լյարդի հիվանդություններ ունեցողներին:

Տաթև Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ