Գլխավոր էջ Նորություններ Ոմանց կյանքին վտանգ է սպառնում․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում Գավառի դեպքից

Ոմանց կյանքին վտանգ է սպառնում․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում Գավառի դեպքից

4407
0

«Կան բազմաթիվ տուժածներ, որոնք այժմ տարբեր բուժկենտրոններում գտնվում են բժիշկների հսկողության տակ իրավապահները հանգամանքները պարզում են, իսկ մենք մեր գործառույթը իրականացրել ենք։ Մեր մտահոգությունը Գավառի բժշկաան կենտրոնի բնականոն աշխատանքը վերականգնելն է»։

Այս մասին այսօր՝ Գավառի բժշկական կենտրոնի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանի խոսքով՝ բժշկական անձնակազմից տուժածներ չկան․

«Փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն այն քաղաքացիները, որոնք հետևից եկել են հարյուրավոր քաղաքացիներ հաշիվներ պարզելու, այլև այստեղ բուժում ստացող հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կյանքը իրական վտանգի տակ է դրվել»։

Խոսելով վիրավորների առողջական վիճակին մասին՝ նախարարն ասաց, որ նրանք տարբեր վիճակներում են գտնվում .

«Շատ մանրամասներ հայտնել չեմ կարող»։

Ապա ավելացրեց՝ ոմանց կյանքին վտանգ է սպառնում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ