Գլխավոր էջ Նորություններ Նորատուսի բնակիչը հերքում է՝ 500 հոգի հիվանդանոց չի ներխուժել, ոստիկանությունը հավելում է՝...

Նորատուսի բնակիչը հերքում է՝ 500 հոգի հիվանդանոց չի ներխուժել, ոստիկանությունը հավելում է՝ թիվն իրենց հրապարակածը չէ

754
0

Հիշեցնենք, որ Գավառի բժշկական կենտրոն ներխուժածների թվի մասին տեղեկատվությունը լրատվամիջոցի հետ զրույցում հնչեցրել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը»,- հայտնել էր մարզպետը:

168.am-ը ոստիկանության կողմից վերահսկվող Գավառի բժշկական կենտրոն ներխուժածների թվի վերաբերյալ փորձեց տեղեկություն ճշտել նաև ՀՀ ոստիկանությունից:

Հարցին՝ արդյո՞ք հիվանդանոց նեխուժածների թիվը եղել է 500, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ  Աշոտ Ահարոնյանը պատասխանեց.

«500 թիվը դա ոստիկանության հրապարակած թիվը չէ: Այս պահին ոստիկանությունն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ, եթե հարկ լինի տեղեկություններ հրապարակելու, մենք դա կանենք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեսյբուքյան գրառմամբ տեղեկացրել էր,  որ Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում ապրիլի 28-ին, ժամը 17:40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում կատարվում է նախաքննություն:  Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Աղբյուր՝ 168.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ