Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ուկրաինայում ավելացել է կորոնավիրուսով հիվանդ երեխաների և բուժաշխատողների թիվը

Ուկրաինայում ավելացել է կորոնավիրուսով հիվանդ երեխաների և բուժաշխատողների թիվը

685
0

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 1976 բուժաշխատող, ինչպես նաև 672 երեխա: Այս մասին ապրիլի 29-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը ։

«Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 33 երեխա և 133 բուժաշխատող: Հիվանդ երեխաների թիվը 672 է, բուժաշխատողներինը՝ 1976»,- հայտնել է Ստեպանովը ։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 456-ով:  Ընդհանուր առմամբ, երկրում հիվանդացել է 9866 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ