Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ չի կարելի քայլակներ օգտագործել

Ինչու՞ չի կարելի քայլակներ օգտագործել

3953
0

Յուրաքանչյուր երեխայի համար ամենաապահով, հաճելի և հարմար վայրը մայրիկի գրկում է: Սակայն հնարավոր չէ ողջ օրվա ընթացքում երեխային պահել ձեռքերի վրա: Այդ պատճառով զարգացման որոշակի փուլում ծնողները մտածում են քայլակ ձեռք բերելու մասին: Բայց արժե՞ արդյոք, հենց այս մասին MedMedia.am-ը զրուցել է ՎՕԳԿ մանկական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ. Արա Այվազյանի հետ:

«Քայլակի միակ առավելությունը ծնողների հանգստությունն է: Այսինքն՝ երեխան չի ընկնում, ձեռքերը սահմանափակված չեն և որևէ վտանգավոր բանի չի կարող հասնել»,- նշեց օրթոպեդը շեշտադրելով, որ քայլակը լինելով մայրիկի լավագույն «ընկերը» կարող է վնասել երեխայի առողջությունը: Մասնագետի խոսքով՝ երեխան պետք է սովորի պահել հավասարակշռություն և սովորի «ճիշտ» ընկնել, իսկ ընկնելուց էլ պաշտպանվի լուրջ վնասվածքներից, ինչին խանգարում են քայլակները:

«Երեխայի բնական զարգացման համար շատ կարևոր է չորեքթաթ սողալու փուլը, ինչը նպաստում է ոսկորների, մկաների ու հոդերի առողջ կազմավորմանը»,-ասաց Արա Այվազյանն ու հավելեց. «Անպատրաստ հենաշարժիչ համակարգը, քայլակի օգտագործման պարագայում, հավելյալ և ժամանակից շուտ ծանրաբեռնվում է, արդյունքում մեծանում է արհեստածին բարդությունների վտանգի հավանականություն»:

Այս պարագում, բժշկի հավաստմամբ, կարող է առաջանալ ստորին վերջույթների ծռվածություններ (X-աձև և O-աձև), ողնաշարի թեքվածության, ոտնաթաթերի դեֆորմացիայի և այլն: Վերջինիս փաստմամաբ՝ քայլակով շարժվելիս ծանրությունն ընկնում է ոտքերի վրա, փոքրիկը քայլում է կծկված` կրծքով ընկնելով «սեղանի» վրա, արդյունքում առաջանում է ոչ ճիշտ քայլվածք:

Ավելին՝ մասնագետները պնդում են, որ այն երեխաները, որոնք երկար ժամանակ են անցկացնում քայլակում, ավելի ուշ են սովորում ինքնուրույն քայլել, քան նրանք, որոնք չեն քայլել քայլակով:

Քայլակի օգտագործն առավել վտանգավոր է երբ երեխաների մոտ առկա է.

1. Ավելորդ քաշ

2. Քոնքազդրային հոդի դիսպլազիայի

3. Բալիկը ծնվել է ժամանակից շուտ

4. Երեխան ունի բարձր մկանային տոնուս

5. Նյութափոխանակության խանգարումներ և ստորին վերջույթների մի շարք այլ խնդիրներ:

Սակայն եթե վերը նշված վտանգներից հետո անգամ որոշել եք քայլակ օգտագործել, ապա մասնագետը հորդորում է այս ընտրորթյունն անել բացառապես օրթոպեդի հետ խոհրդակցելուց և համապատասխան ստուգումներ անցնելուց հետո:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ