Գլխավոր էջ Նորություններ Ստոմատոլոգիական կազմակերպությունները կարող են գործել. ԱՆ

Ստոմատոլոգիական կազմակերպությունները կարող են գործել. ԱՆ

870
0

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը` ոլորտի մասնագետներին տրամադրելու և ստոմատոլոգիական կազմակերպություններում փակցնելու նպատակով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ