Գլխավոր էջ Գլխավոր Դրամաշնորհային ծրագիր, որը ծառայեց իր նպատակին

Դրամաշնորհային ծրագիր, որը ծառայեց իր նպատակին

829
0

Ապրիլի 26-ին ԱԺ-ում ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի փոփոխությունների մի մասը առաջարկել էր մեր աշխատանքային թիմը: Առաջարկությունները ներկայացված էին  մանրակրկիտ հետազոտությունների հիման վրա: Հետազոտությունը իրականացվել է «Առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում ՔՀԿ հզորացման և հանրային վերահսկողության ուժեղացման միջոցով» դրամաշնորհ-ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ի կատար է ածվել ԱՄՆ դեսպանատան ֆինասավորմամբ, որի համար աշխատանքային խումբը հայտնում է իր շնորհակալությունը: Ներկայացվել է 21 առաջարկություն, որից 9-ը ընդունվել է ԱԺ-ի կողմից:

Ստորև ներկայացվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) երկրորդ ընթերցման վերաբերյալ ներկայացված առաջարկների ամբողջությամբ և մասնակի ընդունված լինելու ամփոփ նկարագրությունը։

  1. Նախագծի 1-ին հոդված – Ընդունվել է,
  2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ – Ընդունվել է մասնակի,
  3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ – Ընդունվել է,
  4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետ – Ընդունվել է,
  5. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետ – Ընդունվել է մասնակի,
  6. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 44-րդ կետ – Ընդունվել է մասնակի,
  7. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մաս – Ընդունվել է,
  8. Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – Ընդունվել է,
  9. Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 13-ին կետ – Ընդունվել է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ