Գլխավոր էջ Նորություններ Վարչապետի և նախարարի միջև տարաձայնություն կա

Վարչապետի և նախարարի միջև տարաձայնություն կա

1467
0

Ի՞նչ իմաստ ունի այժմ կանխարգելու ունենալ, եթե Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ վարակը փաստացի անկառավարելի է, ինչից կանխարգելեն անկառավարելի վարակի՞ց, անկառավարելի օջախների քանակի՞ց: Այս մասին Today-ի հետ զրույցում ասել է «Կոնսիլիում» ՀԿ նախագահ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

«Եթե իրավիճակը մի փոքր քաղաքական երանգավորում տալ, ապա կտեսնենք, որ վարչապետի և նախարարի միջև տարաձայնություն կա, և նրանք ասածների միջև եղած հակասությունները դրանով են պայմանավորված: Քանզի հնարավոր չէ, որ նույն կառավարության, նույն մարդիկ, միմյանց հակասելով, փորձեն առաջ տանել իրենց ճիշտը: Եթե վարչապետը ասում է, որ վարակի ողնաշարը կոտրված է, ապա ինչու է նախարարը պնդում, որ վարակն անկառավարելի է»,- մանրամասնում է նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դեպքեր են լինում , որոնք թաքցվում են, Գևորգ գրիգորյանը շեշետեց, որ ունի բոլոր հիմքերը` մտածելու, որ իրական դեպքերի քանակը թաքցվում է, քանի որ վարակակիրները բաշխված են մարզերով:

«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 55 հիվանդից որպես վարակակիր նշված է եղել ինը: Ընդ որում , երբ զանգեր են արվել` ճշտելու վարակակակիրների թիվը, մարզպետարանից ասել, որ հարցերին կպատասխանի նախարարությունը: Նախարարությանն էլ հարցում ենք ուղարկում, սկայն չեն պատասխանում,- պարզաբանում է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ