Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի համավարակի ավարտը դեռ շատ հեռու է. ԱՀԿ ղեկավար

Կորոնավիրուսի համավարակի ավարտը դեռ շատ հեռու է. ԱՀԿ ղեկավար

1234
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «կորոնավիրուսի համավարակի ավարտը դեռ շատ հեռու է»:

Գեբրեյեսուսի խոսքերով՝ ԱՀԿ-ին մտահոգում է աֆրիկյան, արևելաեվրոպական, լատինամերիկյան և որոշ ասիական երկրներում կորոնավիրուսի դեպքերի աճը. շատ երկրներում թեստավորման սահմանափակ ռեսուրսների պատճառով տվյալները չեն արտացոլում իրականությունը:

ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ վիրուսը հնարավոր չի հաղթահարել, եթե միջազգային հանրությունը միավորված չլինի:

Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ կորոնավիրուսը վերահսկելու համար հարկավոր է պատվաստանյութ ստեղծել, իսկ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքը մեծ արագությամբ է ընթանում:

ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է պատվաստումների կարևորությունը տարբեր տեսակի հիվանդությունների հաղթահարման համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ