Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ինչով է վտանգավոր ախտահանող միջոցների չափազանց շատ օգտագործումը

Ինչով է վտանգավոր ախտահանող միջոցների չափազանց շատ օգտագործումը

875
0

Ախտահանող միջոցների չափազանց շատ կամ ոչ ճիշտ օգտագործումը կարող է հանգեցնել դրանց արդյունավետության նվազմանը եւ նպաստել որոշ պաթոգեններում մուտացիաների առաջացմանը: Այս մասին հայտնում է The Conversation- ը՝ հղում կատարելով մի շարք գիտական հետազոտությունների:

Օրինակ՝ ձեռքերը սպիրտային լուծույթներով չափից շատ մշակելը կարող է մանրէների կայունություն առաջացնել հակամիկրոբային միջոցների հանդեպ: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ պայմանական հակասեպտիկները քայքայում են մանրէների ԴՆԹ-ի տարրերը, սակայն խթանում են մուտացիաները եւ դեղամիջոցների հանդեպ իմունիտետի արտադրությունը: Հետեւաբար, գոնե տեսականորեն, պաշտպանության կեղծ մեթոդները կարող են առաջացնել վարակների նոր բռնկումներ եւ մահացության ավելացում:

Մասնագետները նաեւ վատ են վերաբերում ձեռքերի եւ մարմնի այլ մասերի մշակման ինքնաշեն միջոցներին, որոնք պատրաստվում են սպիրտի եւ այլ բաղադրիչների հիման վրա։ Բանն այն է, որ այդպիսի հակասեպտիկների արդյունավետությունը ապացուցված չէ, բացի այդ, դրանք կարող են պատրաստվել ոչ ճիշտ՝ սխալ հարաբերակցությամբ:

Մասնագետները նաեւ նշում են, որ վիրուսների դեմ կենցաղային քիմիայի արդյունավետությունը ապացուցված չէ: Ամանների լվացման, մաքրման կամ լվացքի միջոցների բաղադրիչների մեջ մտնում են սպիրտ, ամոնիումի քառակի միացություններ, ֆենոլներ, ջրածնի պերօքսիդ, բենզալկոնիումի քլորիդ եւ տրիկլոզան: Շատ քիմիական միացություններ կարող են վնասել ձեռքերի մաշկը եւ օրգանիզմն ամբողջությամբ:

Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հակասեպտիկ միջոցներին վերաբերել որպես դեղամիջոցի`օգտագործել դրանք սահմանափակ ժամանակի ընթացքում եւ ըստ ցուցումների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ