Գլխավոր էջ Uncategorized Մայրական մահացություն. ցուցանիշներն աճո՞ւմ են, թե՞ նվազում

Մայրական մահացություն. ցուցանիշներն աճո՞ւմ են, թե՞ նվազում

648
0

Մայրական մահացությունը կնոջ մահն է հղիության ընթացքում կամ դրան հաջորդող 42 օրերին՝ հղիության հետ կապված որևէ պատճառով:

Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը կազմում է  21.9 ՝ 100 000 կենդանի ծնվածի հաշվով. այս ցուցանիշը գրեթե 5 անգամ բարձր է եվրոպական միջինից: Մայրական մահացության ցուցանիշի վերջին գնահատականների համաձայն՝ Հայաստանում յուրաքանչյուր 1900 կնոջից մեկը հնարավոր է՝ մահանա հղիության, ծննդաբերության կամ հետծննդյան շրջանի բարդություններից:

ԱՀԿ-ի ցուցումների համաձայն, եթե երկրի բնակչության թիվը նվազ է 5 միլիոնից, ապա մայրական մահացության ցուցանիշի դինամիկան ավելի հավաստի է և իրական` միջին եռամյա ցուցանիշների համեմատության մեջ (պոպուլյացիայի այդպիսի փոքր թվերի դեպքում ցուցանիշի տարեկան տատանումները մեծ են լինում, իսկ միտումները չեն արտացոլում իրական պատկերը): Միջին եռամյա տվյալները վկայում են, որ Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը շարունակաբար նվազել է՝ 100 000 կենդանի ծնվածի հաշվով 2000-ի 40.8-ից 2018թվականին  դառնալով  19.8:

Մայրական մահացության դեպքերի առավել տարածված պատճառները, որոնք կազմում են մահերի մոտ 75%-ը, հետևյալներն են.

 

  • արյունահոսություն (առավել հաճախ՝ արյունահոսություն ծննդաբերությունից հետո),
  • ինֆեկցիաներ (սովորաբար՝ ծննդաբերությունից հետո),
  • հղիության ընթացքում արյան բարձր ճնշում  (նախաէլամպսիա և էկլամպսիա),
  • ձգձգված ծննդաբերություն,
  • անապահով աբորտներ

 

2018 թ-ին, 2017-ի համեմատ, մայրական մահացության դեպքերն ավելացել են 5-ով. եթե 2017-ին գրանցվել է մայրական մահացության 3, ապա 2018–ին նման 8 դեպք է գրանցված եղել։ Հավելենք, որ 2008թ-ից Հայաստանում գործում է ծննդօգնության պետական հավաստագրի ինստիտուտը: Տվյալ հավաստագրով հղի կինը հնարավորություն ունի հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալ, իսկ ծննդաբերությունը բացի իր գրանցման վայրից իրականացնել նաև ՀՀ տարածքում գտնվող մեկ այլ բուժհաստատությունում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝

  • 2017 թվականին ամեն օր մոտավորապես 810 կին է մահացել հղիության, ծննդաբերական և հետծննդաբերական շրջանում գտնվող:
  • 2000-ից 2017 թվականների ընթացքում ամբողջ աշխարհում նվազել է մայրական մահացության հարաբերակցությունը :
  • Բոլոր մայրական մահացությունների 94% -ը տեղի է ունենում տնտեսապես ցածր և միջին զարգացվածության երկրներում:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ