Գլխավոր էջ Գլխավոր Տնօրենի պաշտոնակատարը կասկածվում է բժշկի քիթը կոտրելու մեջ․ արտակարգ դեպք Ֆանարջյանի անվան...

Տնօրենի պաշտոնակատարը կասկածվում է բժշկի քիթը կոտրելու մեջ․ արտակարգ դեպք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում

1311
0

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Այսօր ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթուի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։

Վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, և պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է և այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ և խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։

MedMedian-ն դեպքի վայրից զրուցել է որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանի հետ․

« Տղայիս այժմ վիրահատում են, դեռ ոչինչ չեմ կարող ասել, պետք է վիճակը գանհատվի»,-ասել է նա։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայիս տնօրենն իր պաշտոնը ստանձնել էր մեկ ամիս առաջ: Մինչ այդ կենտրոնը ղեկավարում էր Արմեն Տանանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ