Գլխավոր էջ Պաշտոնական Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը

522
0

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում է Արսեն Թորոսյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բացել է նոր կազմավորված խորհրդի անդրանիկ նիստը և ներկաներին առաջարկել կառուցողական ու ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության քաղաքականության մշակմանը:

Հասարակական խորհրդի անդամները խոսել են օրակարգի ձևավորման, առողջապահության ոլորտում բարեփոխումների, առողջապահական համակարգի հզորացման, ինչպես նաև առկա խնդիրների մասին:

Նիստի օրակարգով քննարկվել է 2 հարց` Առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարությունը, որը ներկայացրել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Մյուս հարցը` Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, զեկուցել է առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Աննա Մկրտումյանը:

Մանրամասն` moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ