Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ուզում եմ մի երկու բառ ասեմ Թորոսյանի արձագանքի վերաբերյալ

Ուզում եմ մի երկու բառ ասեմ Թորոսյանի արձագանքի վերաբերյալ

686
0

Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ…
Այսօր մամուլից տեղեկացա, որ ԵՊԲՀ ռեկտորն էլ է դատի տվել ձեր սրտի նախարարին… այս կոնտեքստում կարող եմ միայն ասել՝ ՀԱԼԱԼ ա, որովհետև մարդը զբաղեցնում է բավականին լուրջ պաշտոն և չի վախենում հանուն արդարության և արժանապատվության գնա ինչ-ինչ քայլերի, բայց այդ մասին հետո…

Ուզում եմ մի երկու բառ ասեմ Թորոսյանի արձագանքի վերաբերյալ… նախ նշեմ, որ ԵՊԲՀ-ն առողջապահության նախարարության ենթակայության տակ չի (ու փառք Աստծուն, որովհետև այլ պարագայում այնտեղ էլ կլիներ ՍԳԼ հիվանդանոցի պատկերը) և նախարարության որոշ պաշտոնյաներ որքան էլ ուզենան, չեն կարող «խորը պայքարել» որևէ բանի դեմ և ձեր սրտի նախարարի բերած փաստարկը հերթական սուտն է…

Երկրորդը՝ ի՞նչ կապ ունի ԵՊԲՀ-ն առողջապահության ոլորտի հետ… ԵՊԲՀ-ն կրթության ոլորտ է… որպես օրինակ կարող եմ բերել ԵՊՀ տնտեսագիտական կամ իրավաբանական ֆակուլտետները, որոնք էկոնոմիկայի կամ արդարադատության ոլորտ չեն համարվում: Պետք է ձեր սրտի նախարարին բացատրեք, որ գոնե սկսի հասկանալ ինչ է առողջապահության ոլորտը, իսկ ինչ է կրթության ոլորտը: Սենց որ շարունակվի, շուտով «ոլորտը մաքրելու» պատրվակի տակ նույնիսկ կարող ա գա ձեր տուն հաց ուտելու:
Երրորդը՝ բացատրեք ձեր սրտի նախարարին, որ որքան էլ ուզենա մարդկանց իրար հետ կապել, միևնույնն է չի ստացվելու, որովհետև իր սուտ և մանիպուլատիվ հայտարարությունները չունեն որևէ փաստական հիմք, բացի իր երևակայությունից (կարող է նաև էրոտիկ երևակայությունից)… Նման երևակայություններով, հերթական անգամ հաստատվում է, որ որևէ փաստ չունենալու պարագայում, նա սկսում է ընդունել «անատամ շնաձկան» կեցվածք, հույս ունենալով, որ «ժողովուրդը իր փոխարեն մի բան կանի»…

Նույնիսկ ամոթ է…

Գրառումը կարդացեք նաև՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=10215650408161086&id=1468117850

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ