Գլխավոր էջ Գլխավոր Դրամաշնորհների մրցույթ՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու համար

Դրամաշնորհների մրցույթ՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու համար

722
0

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով։

Արդյունավետ եւ նորարարական լուծումներ ունեցող ընկերություններն իրենց նախագծերի իրագործման համար կստանան դրամաշնորհներ:

Հայտերն ընդունվում են մինչեւ  ապրիլի 3-ը՝ ժամը 24։00-ն։

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն ՀՀ դրամ։

Այն տրամադրվելու է հինգ լավագույն նախագծերը ներկայացրած ընկերություններին՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով:

Հայտերի գնահատումը իրականացվելու է 2 փուլով։

Առաջին փուլով կգնահատվի նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։

Հաջորդ փուլ կանցնեն հանձնաժողովի կողմից առավելագույն միավոր ստացած 15 նախագծերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ