Գլխավոր էջ Նորություններ «Թեոդոր Ռուզվելտ» նավի անձնակազմի 99%-ը թեստավորվել է

«Թեոդոր Ռուզվելտ» նավի անձնակազմի 99%-ը թեստավորվել է

1130
0

Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ատոմային ավիակրի վրա 777 մարդ վարակված է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կայքը:

Նշվում է, որ ներկայում նավի անձնակազմի 99%-ը թեստավորվել է: Նավը գրեթե մեկ ամիս առաջ  կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է բոլոր տեսակի գործողությունները: Թեստավորումը 3919 մարդու մոտ բացասական արդյունք է ցույց տվել:

Անձնակազմի մեծ մասը (4196 նավաստի) տեղափոխվել է կարանտինային ռեժիմ, 6 մարդ հոսպիտալացվել է, նավաստիներից մեկը մահացել է:

Ավիակրի վրա շարունակվում են սանիտարական աշխատանքներն ու անձնակազմի ստուգումները:

Մարտի վերջին «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը կորոնավիրուսի պատճառով ուղարկվել է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում գտնվող Գուամ կղզու բազա:

Նավապետ Բրետ Կրազյեին հեռացրել էին պաշտոնից` նավատորմի ղեկավարությանը կորոնավիրուսի մասին զեկուցելու և այդպիսով տեղեկությունը լրատվամիջոցներում տարածելու համար: Ավելի ուշ Կրազյեի նկատմամբ կոշտ արտահայտությունների համար պաշտոնանկ էր արվել ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Թոմաս Մոդլին:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 638 909 է, մահացել է 184 248 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ