Գլխավոր էջ Գլխավոր Մեղավորը ԱՀԿ-ն չէ, ոչ էլ նորմերն են սխալ… Սխալը պետության ղեկավարներն ու...

Մեղավորը ԱՀԿ-ն չէ, ոչ էլ նորմերն են սխալ… Սխալը պետության ղեկավարներն ու առողջապահական ոլորտի պատասխանատուներն են

2051
0

Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վերարժևորելու ժամանակն է (Մաս II)

Կորոնավիրուսի տարածումը դարձավ համաշխարհային խնդիր… Այն տարածվեց ինչպես գերտերություններում, այնպես էլ փոքր երկրներում և ամենուր առաջացրեց թե առողջապահական և թե տնտեսական ճգնաժամ:
Նման դեպքերում ողջ աշխարհը սկսում է հետևել, այսպես կոչված, «միջազգային գիտական հանրության» և միջազգային կառույցների արձագանքներին ու խորհրդատվությանը: Առողջապահական առումով այդ միջազգային կառույցը, որը արտահայտում է «միջազգային գիտական հանրության» դիրքորոշումը, ավանդաբար հանդիսացել է ԱՀԿ-ն (Առողջապահական Համաշխարհային Կազմակերպություն), որը պետք է իրավիճակին համարժեք գնահատական տար և խորհրդատվություն տրամադրեր, թե ինչպես վարվել այս կամ այն դեպքում: Ավաղ, բայց գաղտնիք չէ, որ նման միջազգային կազմակերպությունները ինչ-որ չափով հանդիսանում են նաև քաղաքական կառույց, ուստի իրենց կայացրած որոշումները ունեն ոչ միայն մասնագիտական արժեք, այլ նաև մեծ քաղաքական պատասխանատվություն և դա արդարացի է, քանի որ ԱՀԿ-ի նորմերը մեծ դեր ունեն անդամ-երկրների առողջապահական քաղաքականության ուղղության ընտրման մեջ:
Կորոնավիրուսի տարածումը և պետությունների` կորոնավիրուսին դիմակայելու անզորությունը բերեց «մեղավոր փնտրելու» գործընթացին և որոշ հարուստ պետություններ մեղավոր հռչակեցին հենց ԱՀԿ-ին (օրինակ` ԱՄՆ)` պարզաբանելով, որ ԱՀԿ-ն չկարողացավ «զսպել վարակը», իսկ ավելի փոքր և աղքատ երկրները սկսեցին արդարանալ` պնդելով, որ «ամբողջ աշխարհում այս խնդիրը կա»: Իհարկե, ցանկալի է գտնել մեղավոր և արդարացում այս ամենին, բայց…, բայց քանի որ ԱՀԿ-ն մասնակի քաղաքական կառույց էր` այն իր խորհրդատվությունը ապահովագրել էր նախապես, ի դեմս տնօրենի այս հայտարարության. «Բոլոր երկրները պարտավոր են գերծել արագ և անել ամեն ինչ` կորոնավիրուսի ներթափանցման և տարածման կանխման համար: Դուք պետք է պահպանեք ձեր ժողովուրդների առողջությունը»:

Հետաքրքիր է ստացվում… Մի կողմից ԱՀԿ նորմերը, որոնք տևական ժամանակ չէին թույլ տալիս հայտարարել «առողջապահական արտակարգ իրավիճակ» և «պանդեմիա», իսկ մյուս կողմից ԱՀԿ տնօրենի այս հայտարարությունը, որը ազատություն էր տալիս երկրների ղեկավարներին, որպեսզի իրենց հնարավորությունների սահմաններում անեն ամեն ինչ` ժողովրդի առողջության պահպանման համար:
Մեղավորը ԱՀԿ-ն չէ, ոչ էլ նորմերն են սխալ… Սխալը պետության ղեկավարներն ու առողջապահական ոլորտի պատասխանատուներն են, ովքեր կամ մոռացել են, որ ԱՀԿ-ն խորհրդատվական բնույթի կառույց է և պարտադիր չէ հետևել ԱՀԿ բոլոր խորհրդատվություններւն: Մեր երկիրը ևս հետևեց այդ նորմերին, բայց «չլսելու տվեց» ԱՀԿ տնօրենի կոչը և հիմա մեր պետական գործիչները ոչ կարող են մեղավոր հռչակել ԱՀԿ-ին, ոչ էլ խուսափել փատասխանատվությունից այս ամենը թույլ տալու համար:
Հաշվի առնելով այս ամենը` շուտով առաջանալու է անհրաժեշտություն, որ Հայաստանը (բոլոր պետությունները) 1վերարժևորեն ԱՀԿ դերը և նորմերը, ինչպես նաև այդ ամենի ազդեցության դերը և չափը մեր երկրի առողջապահական քաղաքականության ձևավորման և ուղղության վրա:
Եվ դա պետք է անել ոչ թե այն պատճառով, որ ԱՀԿ-ն ինչ-որ սխալ է գործել, այլ այն պատճառով, որ մեր երկրի Առողջապահության Նախարարությունը և մեր երկրի նախարարն է մեր ժողովրդի` իմ ու քո առողջության համար առաջին պատասխանատուն, այլ ոչ ԱՀԿ-ն… Մենք պետք է մերը կարողանանք ստեղծել և առաջ մղել: Միշտ չէ, որ «միջազգային փորձը», «միջազգային հանրությունը» և «միջազգային կառույցները» ճիշտ են և համապատասխանում են հենց մեր երկրին:

#մնացեք_առողջ

Վերարժևորելու ժամանակն է (Մաս II) Կորոնավիրուսի տարածումը դարձավ համաշխարհային խնդիր… Այն տարածվեց ինչպես…

Geplaatst door Gevorg Grigoryan / Գևորգ Գրիգորյան op Woensdag 22 april 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ