Գլխավոր էջ Medmedia TV Առողջապահության ոլորտը հիմա մի թեթեւ շնչում է, եկեք այդ շունչը չփակենք. Թորոսյանը՝...

Առողջապահության ոլորտը հիմա մի թեթեւ շնչում է, եկեք այդ շունչը չփակենք. Թորոսյանը՝ Ջանջուղազյանին

1497
0

Դա լավ վիճակագրություն է, որ 7 տոկոս տնտեսական աճի պայմաններում առողջապահության ծախսերն աճել են 22 տոկոսով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը՝ անդրադառնալով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած վիճակագրության թվերին:

Նշենք, որ Ջանջուղազյանը նշել էր, որ առողջապահության ծախսերը առաջանցիկ տեմպերով ավելացնելով անհամամասնսություն է առաջանում այլ ոլորտների հետ համեմատությամբ:

Այս առթիվ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Առողջապահության ոլորտը ավանդաբար լինելով թերֆինանսավորված, դեռ անկախության առաջին տարիներից սկսած, հիմա մի թեթեւ շնչում է: Եկեք այդ շունչը պարզապես չփակենք եւ առաջանցիկ տեմպերով ավելացնենք ծախսերը»:

Աղբյուրը՝ news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ