Գլխավոր էջ Uncategorized Արցախում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7-ի

Արցախում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7-ի

1066
0

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի՝ 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ