Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի կասկածով թեսթավորվել է Ախուրյանի ԲԿ-ի փոխտնօրենը

Կորոնավիրուսի կասկածով թեսթավորվել է Ախուրյանի ԲԿ-ի փոխտնօրենը

2395
0

Ախուրյանի բժշկական կենտրոնում կորոնավիրուսով  վարակվածության ենթադրելի կասակածներ են եղել բուժկենտրոնի փոխտնօրենի մոտ: Վերջինիս հոր և մոր մոտ, ովքեր աշխատել են Կարբիի պոլիկլինիկայում, հայտնաբերվել է կորոնավիրուս:

ԲԿ-ի աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտնեց, որ փոխտնօրենին թեսթավորել են, պատասխանը եղել է բացասական և  բնականոն ձևով աշխատանքի է հաճախում:

«Փոխտնօրենի հայրն ու մայրը ապրում են Աշտարակում, իսկ փոխտնօրենը Գյումրիում, իրար հետ շփում չեն ունեցել», — պարզաբանեց նա:

Աշխատակիցը հայտնեց նաև, որ Ախուրյան համայնքում կան երեք կոնտակտավոր անձինք, ում մեկուսացրել են, և երկու հոգի էլ գտնվում են վերահսկողության տակ: Համայնքում վարկվածների թվի մասին հրաժարվեց տեղեկություն հայտնել:  Իսկ ինչ վեչաբերում է շրջանառվող լուրերին, թե բժշկական կենտրոնը փակում են, ԲԿ-ի աշխատակիցը հավելեց, որ նման բան չկա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ