Գլխավոր էջ Medmedia TV ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրությունը կերկարացվի նոր կանոններով․ Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրությունը կերկարացվի նոր կանոններով․ Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է

940
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացրեց իրենց հետագա անելիքները։ Նա նշեց, թե այս պայմաններում այսօր գոհացուցիչ տվյալներ են եղել։

«Կարևոր է, որ մենք մեր տնտեսական կյանքը պահպանենք։ Չենք կարող ամբողջությամբ փակվել։ Եվ որոշել ենք, որ երկուշաբթի օրվանից մի քանի գործունեության տեսակներ կլինեն թույլատրելի։ Ամբողջությամբ թույլատրելի կլինի գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, ձկնորսություն, ջրամատակարարում, թափոնների կառավարում, մշակում, ֆինանսական եւ ապահովագրական ընկերություն եւ այլն», – նշեց նա։

Փաշինյանը նշեց, որ բացօթյա շինարարությունը ևս կթույլատրվի ապրիլի 13-ից, իսկ 20-ից էլ կփորձեն բացել հագուստի արտադրությունն ու տնտեսական խանութների գործունեությունը։

«Ամենամեծ ռիսկային գոտին տեքստիլ ոլորտն է։ Մեր մեծ թվերն այդ պրոցեսից են գալիս, բայց մենք հասկանում ենք՝ մարդիկ պետք է աշխատեն», – հավելեց նա։

Աղբյուրը՝ aemlur.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ