Գլխավոր էջ Գլխավոր Հասարակություն ԱՌԱՋԻԿԱ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԿԱՐԳԵԼՎԻ

Հասարակություն ԱՌԱՋԻԿԱ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԿԱՐԳԵԼՎԻ

502
0

ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնում էր ստեղծված իրավիճակի մասով հետագա գործողությունների վերաբերյալ մի շարք հարցերի։

Անդրադառնալով հանրային տրանսպորտին՝ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, որովհետև, ըստ վարչապետի, փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի։ Մյուս կողմից, այն ոլորտները, որտեղ աշխատելը թույլատրվում է, տրանսպորտային ծախսերն ու փոխադրումները պետք է հոգան գործատուները: Միջմարզային երթևեկությունն առաջիկա շաբաթ ևս արգելվելու է, տաքսիների գործունեությունը թույլատրվելու է, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները նույնպես կարող են գործել:

Անձնական փոխադրամիջոցները, սահմանափակումների շրջանակում, թույլատրվելու են: Պարերատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի տեղաշարժի թերթիկներով և գործատուների կողմից տրված տեղեկանքներով»,-ասաց Փաշինյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ