Գլխավոր էջ Պաշտոնական Քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար աշխատանքային նոր քննարկում

Քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար աշխատանքային նոր քննարկում

777
0

ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը facebook-ի էջում գրում է.

« Աշխատանքային քննարկում Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի շուրջ:
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:

Հանդիպման ընթացքում առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը ներկայացրեց համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման ուղղությամբ մինչև այս պահը կատարված աշխատանքները, ինչպես նաև հետագայում իրականացվելիք աշխատանքներ անհրաժեշտությունը:

Սույն հայեցակարգի մշակումը պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի հետևողականորեն ներդրման անհրաժեշտությամբ, որը բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին կտրամադրի այդ ծառայությունները՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից:
Ապահովագրության ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, հիվանդությունների պատճառով հաշմանդամության դեպքերի կրճատումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին»: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ