Գլխավոր էջ Գլխավոր Սուր շնչառական վարակը (հարբուխ) պետք չէ բուժել հակաբակտերիալ դեղերով. թերապևտ Արփինե Սիմոնյան

Սուր շնչառական վարակը (հարբուխ) պետք չէ բուժել հակաբակտերիալ դեղերով. թերապևտ Արփինե Սիմոնյան

1900
0

Ի՞նչ է վերին շնչուղիների վարակը

— Վերին շնչուղիների վարակը դա սուր ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, փոխանցվում են օդակաթիլային եղանակով, ախտահարելով շնչուղիների լորձաթաղանթը, հարուցիչները հիմնականում վիրուսներն են(ադենովիրուս, ռինովիրուս, պարագրիպ, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս և այլն)։ Ինկուբացիոն շրջանը տևում է 2-7 օր։

Որո՞նք են վիրուսային վարակի ախտանշանները

— Հիմնական ախտանիշներն են՝ մարմնի ջերմաստիճանի  բարձրացում(սուբֆեբրիլ՝ մինչև 38 C,կոկորդի քերոցը, ցավը, փռշտոց, արցունքահոսություն, քթաոսություն, քթի փակվածություն, հազ, մարմնի կոտրտվածություն, ընդհանուր թուլություն, գլխացավ և այլն։

Ինչպե՞ս անել, երբ արդեն վարակվել ենք

— Սուր շնչառական վարակի դեպքում գանգատներն ահետանում են առանց բուժման 4-7 օրերի ընթացքում, սակայն չպետք է մոռանալ, որ ցանկացած վիրուսային վարակ կարող է բարդանալ բակտերիալ իինֆեկցիայով և նման դեպքերում պարտադիր պետք է դիմել թերապևտի հնարավոր բարդությունները կանխելու նպատակով։

Ե՞րբ դիմել բժշկի

— Բժշկի պետք է դիմել,երբ բարձր ջերմությունը կայուն պահպանվում է 3 և  ավելի օրերի ընթացքում, երբ քթի փակվածությանը զուգահեռ դիտվում են սաստիկ ցավեր,ճնշման զգացում դեմքի շրջանում, գլխացավեր, հազ, որը զուգորդվում է հևոցով և հաճախաշնչությամբ, խորխում արյան հետքերի առկայության դեպքում, կրծքավանդակի շրջանում ցավի դեպքում, որն սաստկանում է ներշնչում կատարելիս, արտահայտված ընդհանուր թուլություն, աշխատունակության խիստ անկում և այլն։

Ինչպես նաև պետք է առավել ուշադիր լինել մանկահասակ երեխաների, հղիների և տարեց մարդկանց հիվանդացության դեպքում, և առաջին իսկ ախտանիշների դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Ինչպիսի՞ բարդությունների կարող է հանգեցնել հարբուխի մասնակի բուժումը

— Բազմիցս տարբեր առիթներով բարձրաձայնում ենք ինքնաբուժության վնասակարության մասին, առավել ևս հակաբիոտիկների անհարկի կիրառման, որը կարող է բերել ամբողջ աշխարհում չարիք դարձաձ հակաբիոտիկային  դիմակայունության զարգացմանը և այլ անդառնալի հետևանքների։ Եվ ի վերջո չպետք է մոռանալ, որ սուր շնչառական վարակը վիրուսային վարակ է, և պետք չէ այն բուժել հակաբակտերիալ դեղերով, եթե հակաբիոտիկներ ապա միայն երկրորդային բակտերիալ ինֆեկցիայի միացման  պարագայում և միայն բժշկի ցուցմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ