Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսից մահացածը Մարալիկի բնակիչ էր. նրա կինն ու դստեր ընտանիքը մեկուսացած են

Կորոնավիրուսից մահացածը Մարալիկի բնակիչ էր. նրա կինն ու դստեր ընտանիքը մեկուսացած են

1443
0

Կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը Մարալիկի բնակիչ էր: Այս մասին տեղեկացրեց Անի  խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:

Նա նշեց, որ մահացածը ուղեկցող հիվանդություններ է ունեցել, գիշերն է մահացել. «Տղամարդը որսի սիրահար էր, շատ շփում էլ չունենք, չգիտենք նույնիսկ ումից է վարակվել: Նա կնոջ հետ էր ապրում, նրա հետ քիչ թվով անձինք են շփվել, բոլորն էլ մեկուսացված են այս պահին: Մեկուսացված է նաեւ նրա աղջկա ընտանիքը, որը Երեւանում է ապրում»:

Արտակ Գեւորգյանը հավելեց, որ Մարալիկում այլ դեպքեր չկան, բազմաբնակարան շենքերի մուտքերն էլ ամեն օր ախտահանվում են:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, այս քաղաքացու հետ շփված 29 բուժաշխատողներ  այս պահին մեկուսացված են Գյումրիում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ