Գլխավոր էջ Գլխավոր Արդյո՞ք մեկուսացվել են «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակակրի...

Արդյո՞ք մեկուսացվել են «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակակրի հետ

705
0

Երեկ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկի բնակիչ՝ 1952 թվականին ծնված տղամարդու մոտ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։

Տղամարդը տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղեկանալով, որ նա արտերկրում չի եղել և վիրուսակրի հետ չի շփվել, երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, ապա տեղափոխել են «Գյումրի» ԲԿ: Այնուհետև հիվանդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և հանձնած թեստի արդյունքում հիվանդի մոտ արձանագրվել է կորոնավիրուս:

«Այսօր» լրատվականի տեղեկություններով, «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող, ովքեր շփվել են հիվանդի հետ, պետք է մեկուսացվեին  Գյումրիի հոթելներից մեկում, իսկ 14 օր հետո կթեստավորվեն։

Medmedia լրատվականը կապ հաստատեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ քաղաքացուց նմուշառում կատարելու ցուցում չեն ունեցել, միայն հետազոտել են:

Medmedia-ն փորձեց կապ հաստատել  նաև «Գյումրի» ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանի հետ պարզելու՝ արդյոք մեկուսացվել են կենտրոնի 29 բուժաշխատողները, սակայն զանգերն անպատասխան մնացին։

Թարմացում (12։57)․

«Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից  արդեն մեկուսացվել է։ Նրանցից 28-ը մեկուսացվել են  քաղաքի հյուրանոցներից մեկում, իսկ 1-ը ուղարկվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանց առողջական վիճակը լավ է, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ու ջերմություն այս պահին չունեն:

Բուժաշխատողներից ոչ մեկին չեն թեստավորել, նմուշառում նույնպես չի կատարվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ