Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իսպանիայում արձանագրում են համաճարակի աճի տեմպի դանդաղեցում. Euronews

Իսպանիայում արձանագրում են համաճարակի աճի տեմպի դանդաղեցում. Euronews

552
0

Իսպանիայում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվն անցել է 130 հազարից, մահացածներինը՝ 12 հազարից:

«Euronews»-ը տեղեկացնում է, որ իշխանությունները, հիմնվելով առողջապահական վիճակագրության վրա, նշում են, որ կարանտինի արդյունքում նկատվում է վերակենդանացման բաժանմունքների թեթևացում և նոր վարակակիրների աճի տեմպի թուլացում, այդ թվում՝ ծանր հիվանդների պարագայում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան:

«Դեռ երեք շաբաթ առաջ մեզ մոտ ամեն օր վարակվածության 22 տոկոս աճ է եղել: Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը դարձել է 10 տոկոս: Այսօր այդ թիվը կրճատվել է՝ դառնալով 5 տոկոս: Մենք կարող ենք եզրակացնել, որ համաճարակի այս փուլը դանդաղում է»-նշել է նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ