Գլխավոր էջ Պաշտոնական ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ,Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություններ են տրամադրվել քաղաքացիներին

ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ,Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություններ են տրամադրվել քաղաքացիներին

575
0

ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հյուսիսային պողոտայում կազմակերպված հանրային միջոցառման ընթացքում Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկայում ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները ցանկացողներին տրամադրել են ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ,Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություններ:

Հետազոտվել և իրենց կարգավիճակի մասին իմացել են շուրջ 200 հոգի։

Շարժական կլինիկայում խորհրդատվություն և հետազոտություն է անցել նաև ՄԱԿ֊ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռոզա Բաբայանը՝ խրախուսելով հետազոտություն անցնելը։

Մանրամասն` http://moh.am/#1/2258

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ