Գլխավոր էջ Նորություններ Ազգային Բժշկական Պալատը հայտարարում է…

Ազգային Բժշկական Պալատը հայտարարում է…

2192
0

Արտերկրյա ՇՄԶ կրեդիտներ

Հիվանդանոցներում ունեցած հանդիպումների ժամանակ բուժաշխատողներն ունեին մտահոգություն, թե ինչպես են արտերկրյա վերապատրաստումների ժամանակ ստացած շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտները հաշվարկվում և իդենտիֆիկացվում մեր երկրում։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, Ազգային Բժշկական Պալատը պաշտոնական հարցում իրականացրեց, որին ի պատասխան ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտից նշել են, որ ՀՀ առողջապահության նախարարի 2019թ ապրիլի 26֊ի N20-Ն հրամանի հավելված 2֊ի 1֊ին գլխի 8֊րդ կետի՝ արտերկրում ստացած ՇՄԶ կրեդիտները, որոնք շնորհվել են տվյալ երկրի կրեդիտավորման մարմնի կողմից հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում՝ ճանաչվում են 1️⃣կրեդիտը=1️⃣կրեդիտ սկզբունքով։

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի համաձայն բուժաշխատողի հավաստագրման պարտադիր նախապայմաններն են վերոնշյալ օրենքով նվազագույն ՇՄԶ կրեդիտների առկայությունն ու վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալը։
Հարգանքով Ազգային Բժշկական Պալատի աշխատակազմ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ