Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարի տեղակալներն ամփոփում են ընթացիկ տարվա աշխատանքները

Առողջապահության նախարարի տեղակալներն ամփոփում են ընթացիկ տարվա աշխատանքները

1551
0

Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանը և Արտակ Ջումայանը ներկայացրել են ընթացիկ տարում իրականացված աշխատանքները` ըստ համակարգման ոլորտների: Արմեն Նազարյանն ընդգծել է, որ չարորակ նորագոյացությունների բուժման ծրագրով պետության աջակցությամբ վերջին 3 տարվա ընթացքում շուրջ 3.5 անգամ ավելացել են մատուցվող ծառայությունները: Պետության ֆինանսավորմամբ` տարեցտարի մեծացել է նաև սրտային վիրահատական ծառայությունների ծավալը:

«Հարկ է նշել, որ առաջիկա տարիներին նախատեսվում է մի շարք նոր ծառայությունների ներդրում, մասնավորապես` 2023 թվականին կմեկնարկի աորտայի շերտազատման վիրահատության պետական աջակցության ծրագիրը: Մեծ հաջողությամբ իրականացվում է նաև սուր իշեմիկ կաթվածի ծրագիրը, որը գործում է Երևանի մի քանի կլինիկաներում: 2022 թվականին ծրագիրը ներդրվել է նաև Գյումրիում»,- նշել է Արմեն Նազարյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև առողջապահական համակարգի արդիականացման ծրագրին` նշելով, որ շուրջ 50 բժշկական կազմակերպություններ կապիտալ հիմնանորոգվում և մասնակի վերանորոգվում են: Արտակ Ջումայանը մանրամասնել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման և էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավման ուղղությամբ 2022 թվականին իրականացված աշխատանքները: «Հաշվի առնելով, որ առողջության առաջնային պահպանումը առողջապահության գերակա ուղղություններից է, մեծ ուշադրություն է դարձվում թե՛ շենքային պայմանների բարելավմանը, թե՛ բուժօգնության որակի բարձրացմանն ու ծառայությունների ընդլայմանը»,- ասել է Արտակ Ջումայանը:

Փոխնախարարները պատասխանել են լրագրողների հարցերին, այդ թվում` Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակի և բուժօգնության կարիք ունեցողների տեղափոխման ու ծառայություների մատուցման վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ