Գլխավոր էջ Նորություններ Ամերիկացի բժիշկները նախազգուշացրել են կազմվածքի կորեկցիայի միջամտությունների վտանգավորության մասին

Ամերիկացի բժիշկները նախազգուշացրել են կազմվածքի կորեկցիայի միջամտությունների վտանգավորության մասին

67
0

Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության ամերիկյան վարչությունը (FDA) նախազգուշացրել է կազմվածքի կորեկցիայի միջամտությունների վտանգավորության մասին։ Այս մասին նշվել է վարչության կայքում։ Ինչպես նշել են FDA-ում, չնայած մարմնի կորեկցիան ձեռքով կամ սարքերով մերսման օգնությամբ գովազդվում է որպես ոչ ինվազիվ եւ երկար վերականգնում չպահանջող, բայց այդ միջամտությունը, ինչպես եւ ցանկացած այլ բժշկական միջամտություն, կապված է վտանգի հետ։

Մասնավորապես, «նիհարելու մերսման» հետեւանք կարող են դառնալ ցավերը, կարմրածությունը, այտուցները եւ արյան կուտակումները, ինչպես նաեւ մաշկի տակ հանգույցների ձեւավորումը։ Այդ զգացողությունները կարող են լինել կարճատեւ, նշել են բժիշկները։ Սակայն սարքերի օգտագործումը, որոնք մարմնի վրա տաք կամ սառը ազդեցություն են գործում, կարող է հանգեցնել ավելի վտանգավոր հետեւանքների, այդ թվում պիգմենտացիայի փոփոխության, ցրտահարվելու, զգայականության կորստի, պարադոքսալ ճարպային հիպերպլազիայի։

Դրանք վերացնելու համար կարող է վիրաբուժական միջամտություն պահանջվել։ Ամերիկյան գերատեսչությունը հիշեցրել է, որ ցելյուլիտը մաշկի նորմալ վիճակ է, եւ դրա առկայությունը, որպես կանոն, առողջության համար որեւէ վտանգի հետ կապված չէ։

Աղբյուրը՝ med.news.am:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ