Գլխավոր էջ Գլխավոր ԱԱՊ օղակի բարեփոխումները շարունակվում են․ ԱՆ

ԱԱՊ օղակի բարեփոխումները շարունակվում են․ ԱՆ

264
0
Արմավիրի մարզի Շահումյան գյուղն ամբողջովին վերանորոգված և գույքով համալրված ամբուլատորիա ունի: Այն կսպասարկի 4600 բնակիչ ունեցող 4 գյուղի առաջնային բուժօգնությունը:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը մասնակցել է ամբուլատորիայի բացմանը: Վերջինս վերանորոգվել և կահավորվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բարերարների աջակցությամբ:
Փոխնախարարը եղել է նաև Նալբանդյան գյուղում, որտեղ կառուցված ամբուլատորիայի նոր շենքի կահավորումը ևս իրականացվել է միջազգային գործընկերների աջակցությամբ:
Հիշեցնենք, որ հանրապետության մարզերում 2023 թվականի բյուջեի միջոցներով 10 պոլիկլինիկա և 20 գյուղական ամբուլատորիա ամբողջությամբ կվերանորոգվի ու կհագեցվի նոր սարքավորումներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ