Գլխավոր էջ Գլխավոր Սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար գիտնականներն առաջարկել են սննդին ծաղիկներ ավելացնել

Սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար գիտնականներն առաջարկել են սննդին ծաղիկներ ավելացնել

228
0

Սրտանոթային հիվանդությունների եւ դեմենցիայի ռիսկը նվազեցնելու համար իտալացի գիտնականներն առաջարկել են սննդին ծաղիկներ ավելացնել։ Նեապոլի Ֆրեդերիկ II համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Plants ամսագրում:

Գիտնականները վերլուծել են ավելի քան 250 բուսատեսակների տվյալները։ Ամենաշատ տեղեկատվություն գիտնականները գտել են շամբուկի ծաղիկների օգտագործման մասին։ Դրանք հարուստ են բուսական ֆենոլներով, որոնք հակազդում են օրգանիզմում բորբոքմանը եւ նվազեցնում աթերոսկլերոզի եւ հոդերի հիվանդությունների վտանգը։

Խատուտիկները, որոնք հանդիպում են ամբողջ աշխարհում (բացի Անտարկտիդայից), նույնպես կարող են օգտագործվել խոհարարության մեջ եւ հակաօքսիդանտների աղբյուր դառնալ։ Թավշածաղիկներն ունեն հակաբորբոքային, հակամանրէային եւ վերքերը բուժող հատկություն։ Ենթադրվում է, որ դրանք նաեւ նվազեցնում են արյան մեջ շաքարի ու լիպիդների մակարդակը:

Հետազոտությունը բացահայտում է ուտելի ծաղիկների ներուժը՝ որպես շատ հիվանդությունների կանխարգելման լրացուցիչ միջոց։ Հեղինակները կարծում են, որ ծաղիկները կարելի է օգտագործել նաեւ մաշկի երիտասարդացման միջոցներ արտադրելու, տարեցների իմունիտետը բարձրացնելու եւ նեյրոդեգեներացիան կանխելու կամ մեղմելու համար:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ