Գլխավոր էջ Գլխավոր Դադարեցված են պլանային վիրահատությունները․ Արցախից ծանր հիվանդ է տեղափոխվում Երևան

Դադարեցված են պլանային վիրահատությունները․ Արցախից ծանր հիվանդ է տեղափոխվում Երևան

350
0

Օրեր առաջ, Արցախի հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով ԱՀ ԱՆ ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները։

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱՀ ԱՆ-ն նոր հատարարություն տարածեց՝ նշելով, որ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի բկ-ներում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:

ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

ԱՀ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- նշվում է հայտարարության մեջ։

Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

Սակայն, ինչպես րոպեներ անց լրատվամիջոցներից մեկը հայտնեց ՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը, շտապօգնության մեքենայով, ճանապարհվել է Երևան։ Հիվանդը, բուժհաստատության տնօրենի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ