Գլխավոր էջ Գլխավոր Արցախի գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք. Լենա Նանուշյան

Արցախի գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք. Լենա Նանուշյան

339
0

«Արցախի գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք` միասին համակարգված հասցեագրելու ծանր պացիենտների անհրաժեշտ բժշկական օգնության կազմակերպումը»։

Տարեկան ամփոփիչ ասուլիսից առաջ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված առողջապահական իրավիճակը:

«Աշխատանքներ են տարվում նաև հայտնի 4 գյուղերի համայնքները դեղորայքով, անհրաժեշտ պարագաներով և բժշկական օգնությամբ ապահովելու համար: Գորիսի բժշկական կենտրոնը և մարզային առողջապահական կառույցները համակարգված աշխատում են Գորիսում գտնվող արցախցի մեր հայրենակիցների առողջապահական կարիքները հոգալու համար»,- ասել է Նանուշյանը։

Լենա Նանուշյանը հայտնել է, որ առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` բարձրաձայնելու հումանիտար աղետի վտանգների մասին` ակնկալելով արագ և համարժեք արձագանք: Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նաև առողջ ապրելակերպին, բուժօգնության որակի բարելավմանը, ծխախոտի դեմ պայքարին, բժիշկների հավաստագրմանն ու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված քայլերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ