Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞վ է պայմանավորված բարձր IQ ունեցող մարդկանց առողջական լավ վիճակը․ հետազոտություն

Ինչո՞վ է պայմանավորված բարձր IQ ունեցող մարդկանց առողջական լավ վիճակը․ հետազոտություն

723
0

Միեւնույն գեները պատասխանատու են առողջական լավ վիճակի եւ IQ-ի բարձր մակարդակի համար, ենթադրում են Վիեննայի համալսարանի հոգեբանները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Intelligence ամսագրում:

Ավելի վաղ գիտնականները արձանագրել են, որ որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան նրա առողջական վիճակը լավ է։ Սակայն նման կապի պատճառները չեն հաստատվել։ Այդ բացը լրացնելու համար գիտնականները վերլուծել են 13-ամյա հետազոտության տվյալները, որոնք տեղեկություններ են պարունակում 50 տարեկանից բարձր տարիքի 11 հազար կամավորների կոգնիտիվ, ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի մասին։

Տվյալների վերլուծությունը հաստատել է, որ որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան լավ է նրա առողջությունը: Այնուամենայնիվ, այս հարաբերությունների վրա ազդող վարքային գործոններ չեն հայտնաբերվել: Ֆիզիկական ակտիվության բացակայությունը միակ փոփոխությունն էր, որը կապված էր ինչպես IQ-ի, այնպես էլ առողջության հետ: Գիտնականների խոսքով՝ ինտելեկտի եւ առողջության միջեւ կապը կարելի է բացատրել գեներով։ Հավանաբար, միեւնույն գեները կարող են ազդել առողջության եւ IQ-ի վրա:

Հետազոտողները նախատեսում են փորձարկել այս տեսությունը հետագա աշխատություններում:

Աղբյուրը՝ med.news.am:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ