Գլխավոր էջ Գլխավոր Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս երկար լինել ցերեկային լույսի տակ՝ ավելի լավ...

Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս երկար լինել ցերեկային լույսի տակ՝ ավելի լավ քնելու համար

263
0

Ձմռանը որոշ մարդիկ դժվարանում են քնել, քանի որ քիչ ժամանակ են անցկացնում ցերեկային լույսի տակ: Նման եզրակացության են եկել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները։

Հետազոտությունն իրականացվել է նույն համալսարանի 507 ուսանողների վրա։ Տվյալները ցույց են տվել, որ ուսանողները ամեն գիշեր քնել են մոտավորապես նույնչափ՝ անկախ տարվա եղանակից։ Սակայն ձմեռային ուսումնական օրերին ուսանողները քնել են միջինը 35 րոպե ուշ, եւ 27 րոպե ուշ արթնացել, քան ամառային ուսումնական օրերին: Բացահայտումը զարմացրելէ թիմին, քանի որ Սիեթլը գտնվում է բարձր լայնություններում եւ ամառային արեւադարձին մոտ 16 ժամ արեւի լույս է ստանում, սոցիալական կյանքի համար երեկոյան լույսի բավականաչափ քանակով, իսկ ձմեռային արեւադարձին՝ ութ ժամից մի փոքր ավելի է արեւի լույս ստանում: Այսինքն՝ ամռանը արեւի լույսի ներքո երեկոյան ակտիվությունը ինտուիտիվ կերպով ավելի խելամիտ էր թվում։

Պարզվել է, որ դա պայմանավորված է օրգանիզմի ներքին ժամացույցով՝ ցիրկադային ռիթմերով։ «Լույսը ցերեկը, հատկապես առավոտյան, արագացնում է ձեր ժամացույցը, այնպես որ դուք ավելի շուտ հոգնում եք երեկոյան, բայց օրվա վերջին կամ վաղ գիշերը լույսի ազդեցությունը դանդաղեցնում է ձեր ժամացույցը՝ հետաձգելով հոգնածությունը: Ի վերջո, քնելու ժամանակը օրվա տարբեր ժամերին լույսի ազդեցության այս հակառակ ադյունքների բախման հետեւանք է»,- բացատրել են գիտնականները: Ցերեկային լույսի յուրաքանչյուր ժամը ժամացույցը «առաջ է տանում»  30 րոպեով, իսկ երեկոյան լույսինը՝ 15 րոպեով հետ է տանում։ Այսպիսով, քանի որ ուսանողները ձմռանը բավարար ցերեկային լույս չեն ստացել, նրանց ցիրկադային ժամացույցները ամառվա համեմատ հետ են մնացել։

Այս առումով գիտնականները խորհուրդ են տալիս նույնիսկ ամպամած եղանակին ձմռանը ցերեկային ժամերին ավելի հաճախ դուրս գալ փողոց, քանի որ այդ ազդեցությունը դրսեւորվում է հիմնականում բնական լուսավորությամբ:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ