Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր սննդային հավելումներն են արդյունավետ սրտի եւ անոթների պաշտպանության համար

Ո՞ր սննդային հավելումներն են արդյունավետ սրտի եւ անոթների պաշտպանության համար

323
0

Ամերիկացի գիտնականները գնահատել են սննդային հավելումների արդյունավետությունը սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար եւ թվարկել են դրանցից ամենաօգտակարները: Բրաունի համալսարանի հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology ամսագրում:

Ենթադրվում է, որ հակաօքսիդանտային  հավելումները՝ նվազեցնելով օքսիդատիվ սթրեսը, խոչընդոտում են բազմաթիվ սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: Սրտի համար առողջարար Միջերկրածովյան դիետան ներառում է հակաօքսիդանտներով հարուստ սնունդ։

Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար առավել օգտակար են օմեգա-3 ճարպաթթուները (նվազեցրել են մահացությունը սրտանոթային հիվանդություններից), ֆոլաթթուն (նվազեցրել է ինսուլտի վտանգը) եւ կոենզիմ Q10-ը (նվազեցրել է մահացությունը բոլոր պատճառներից):

Օմեգա-6 ճարպաթթուները, L-արգինինը, L-ցիտրուլինը, վիտամին D-ն, մագնեզիումը, ցինկը, ալֆա-լիպոաթթուն, մելատոնինը, կատեխինը, կուրկումինը, ֆլավանոլը, գենիստեինը եւ կվերցետինը նույնպես ցույց են տվել սրտանոթային ռիսկի նվազում:

Վիտամին C-ն, վիտամին D-ն, վիտամին E-ն եւ սելենը ոչ մի ազդեցություն չեն ունեցել սրտանոթային հիվանդությունների երկարաժամկետ արդյունքների կամ 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի վրա: Իսկ բետա-կարոտինային հավելումները մեծացրել են մահացությունը բոլոր պատճառներից:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ