Գլխավոր էջ Գլխավոր Մահացած ծննդկանների թիվը զգալիորեն ավելացել է, ի՞նչ է արվում այս խնդրով․ Լ․...

Մահացած ծննդկանների թիվը զգալիորեն ավելացել է, ի՞նչ է արվում այս խնդրով․ Լ․ Բադալյանը՝ Ա․ Նազարյանին

380
0

«Վերջին շրջանում զգալիորեն ավելացել է մայրական մահացությունների թիվը Հայաստանում, ինչը շատ տագնապալից է»,- օրերս ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին։ Հարցրեց, թե  արդյո՞ք այս հարցով վերլուծություններ և հետազոտություններ արվում են, նախարարությունը պահում է իր ուշադրության կենտրոնում, թե՞ ոչ։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյան էլ ասաց, որ ցանկացած դեպքով հարուցվում է քրեական գործ․ «Իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն և տրվում է դատաբժշկական եզրակացություն՝ մահվան պատճառի և հանգամանքների մասին։ Չնայած քրեական վարույթին, կա մոր և մանկան հանձնաժողով, որ մայրական և մանկական մահացության մահվան ելքերը ենթարկում է անհատական քննարկման և հանձնաժողովի կողմից ընդունվում են որոշակի եզրահանգումներ ՝ մահվան դեպքերի հետ կապված և ներկայացնում են ոլորտային առողջացման ծրագեր»,- եզրափակեց Նազարյանը։

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այս հարցի հետ կապված արտահատեց նաև իր դիտարկումը՝ նշելով, որ եթե նման դեպքեր արձանագրվում են որևիցե ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունում, ապա առնվազն պետք է քննարկման առարկա դառնա նրանց մակարդակը։ «Եթե 3-րդ մակարդակի ծննդօգնություն իրականացնող բժշկական հիմնարկ է , պետք է առնվազն քննարկման առարկա դառնա , և անհրաժեշտության դեպքում վերանայվի մակարդակը՝ իջացվի 2րդ կամ եթե, կարիքը կա ՝1։ Խնդրում եմ նախարարությունում, նախարարի հետ քննարկել այս թեման»,- հավելեց առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ