Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում Stent for life ծրագրի շրջանակում մատուցվել է 14893 ծառայություն

Հայաստանում Stent for life ծրագրի շրջանակում մատուցվել է 14893 ծառայություն

233
0

Հայաստանում սրտի անհետաձգելի վիրահատական անվճար ծրագրի (Stent for life) շրջանակում 2015-2022թթ մատուցվել է 14893 ծառայություն։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

  • Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին` ապահովելով «Սրտամկանի ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշման դեպքում ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայությունները` ամբողջ բնակչության համար:
  • 2018թ.` ծրագիրը վերանայվել է և ընդլայնվել. արդյունքում ինֆարկտ պատասխանատու կորոնար զարկերակի ստենտավորումը կատարվում է դեղապատ ստենտով:
  • 2019թ.` ծրագրում ընդգրկվել են նաև սրտամկանի ինֆարկտի առանց ST-էլևացիայի դեպքերը, ինչպես նաև արտոնյալ պայմաններով աորտա-կորոնար շունտավորման ծառայությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ