Գլխավոր էջ Հարցազրույցներ Ռևմատիկ ո՞ր հիվանդություններն են սրվում ձմռանը․ մանրամասնում է մասնագետը

Ռևմատիկ ո՞ր հիվանդություններն են սրվում ձմռանը․ մանրամասնում է մասնագետը

16399
0

Ինչպես շատ հիվանդություններ, այնպես էլ ռևմատիկ հիվանդությունները ձմռան ամիսներին սրվում են։ Թեմայի շուրջ մենք զրուցել ենք ռադիոլոգ-ռևմատոլոգ Անահիտ Հունանյանի հետ։

«Գրեթե բոլոր ռևմատիկ հիվանդություններն այս սեզոնին սրվում են, մանավանդ եթե ունենք բուն ռևմատիկ հիվանդության սրացում։ Հենց այս ընթացքում են հոդացավերն ավելի արտահայտվում։ Ուզում եմ հատուկնշել, որ Լոռու և Տավուշի մարզերի բնակիչները ավելի հաճախ են տառապում հոդային ցավերով և սա պայմանավորված է ավելի խոնավ կլիմայական պայմաններով»,-պարզաբանում է բժիշկը։

Նա նաև նշում է, որ բոլոր տեսակի ռևմատիկ հիվանդությունների դեպքում, այս սեզոնին լինում են սրացումներ, որը պայմանավորված է օդի խոնավության բարձրացմամբ․«Բայց թե դա ինչ մեխանիզմով է ազդում, պարզ չէ։ Ընդ որում պարտադիր չէ, որ ռևմատիկ հիվանդություն ունենա մարդ, որ ցավեր առաջանան, այսինքն՝այս եղանակին, անգամ առողջ մարդու մոտ հնարավոր է ցավեր լինեն։ Կա՞ն չէ մարդիկ, ովքեր ասում են, որ եղանակի փոփոխությունը կանխազգում են, օրինակ ասում են, որ անձրև է գալու։ Իրականում, կա նման բան։ Հատկապես ռևմատիկ հիվանդություններով տառապող մարդիկ ավելի զգայուն են, ավելի հստակ են զգում սպասվող խոնավության տատանումները»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ