Գլխավոր էջ Գլխավոր Կայացել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը

Կայացել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը

209
0
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը:
Վարչապետին զեկուցվել է նախորդ քննարկման արդյունքներով տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագծի լրամշակված տարբերակը՝ նշելով, որ այն քննարկվել է Կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ, հստակեցվել են մի շարք հայեցակարգային սկզբունքներ:
Նշվել է, որ հայեցակարգի հաստատմանը հաջորդելու է օրենսդրական ապահովման գործընթացը, զուգահեռ իրականացվելու են ենթակառուցվածքների ապահովման, որակի չափանիշների ներդրման, մասնագիտական պատրաստվածության բարձրացման, լիցենզավորման գործընթացներ: Հիշեցնենք, որ առողջության ապահովագրության համակարգը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար, փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներով:
Մտքերի փոխանակության ձևաչափով քննարկվել են ապահովագրության համակարգի ֆինանսական գնահատականին, ֆինանսավորման ու կառավարման մեխանիզմներին վերաբերող հարցեր:
Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել հայեցակարգի նախագիծը և սկսել օրենսդրական կարգավորման մշակման գործընթացը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ