Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ի դեմ պատվաստումն արդյունավետորեն պաշտպանում է երեխաների մահից․ հետազոտություն

COVID-19-ի դեմ պատվաստումն արդյունավետորեն պաշտպանում է երեխաների մահից․ հետազոտություն

176
0

COVID-19-ի դեմ պատվաստումը երեխաներին եւ դեռահասներին արդյունավետորեն պաշտպանում է մահից՝ անկախ վիրուսի գերակշռող տարբերակից։ Արգենտինայի առողջապահության նախարարության հետազոտությունը հրապարակվել է The BMJ-ում։

Հետազոտողները գնահատել են COVID-19-ի դեմ երկու mRNA պատվաստանյութերի (Moderna եւ Pfizer-BioNTech) եւ Sinopharm ակտիվացված պատվաստանյութի արդյունավետությունը՝ վարակների եւ մահվան հետ կապված: Նրանց եզրակացությունները հիմնվել են Արգենտինայից 844 460 երեխաների եւ դեռահասների (3 — 17 տարեկան) տվյալների վրա:

Արդյունքները ցույց են տվել, որ COVID-19 վարակի դեմ պատվաստանյութի գնահատված արդյունավետությունը «դելտայի» ժամանակահատվածում երեխաների մոտ եղել է 61 տոկոս, դեռահասների մոտ՝ 67 տոկոս եւ համապատասխանաբար 16 տոկոս ու 26 տոկոս «օմիկրոնի» ժամանակահատվածում:

Չնայած այն հանգամանքին, որ վարակից պաշտպանվելու արդյունավետությունը նվազել է, պատվաստանյութերը դեռեւս պաշտպանում են երեխաներին կորոնավիրուսի հետեւանքով մահից։ Նույնիսկ «օմիկրոնի» տարածման ժամանակահատվածում մահից պաշտպանությունը երեխաների մոտ կազմել է 67 տոկոս, իսկ դեռահասների մոտ՝ 98 տոկոս։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ