Գլխավոր էջ Գլխավոր 2023 թվականից մեկնարկում է պարտադիր առողջապահական ապահովագրությունը․ մանրամասներ

2023 թվականից մեկնարկում է պարտադիր առողջապահական ապահովագրությունը․ մանրամասներ

450
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրատվամիջոցներց մեկի եթերում օրերս անդրադարձել է պարտադիր առողջապահական ապահովագրությանը՝ հայտնելով, որ այն մեկնարկելու է 2023 թվականից։

«Մեկ տարի մեզ անհրաժեշտ է լինելու նախապատրաստական փուլ անցնելու և 2024 թվականից էտապային ձևով այն կսկսի ներառել քաղաքացիների խմբերին և 2027 թվականին պլանավորում ենք, որ մեր ողջ բնակչությունը պետք է արդեն ներառված լինի այս համընդհանուր ծածկույթի մեջ»,-ասել է նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ առաջիկայում հայեցակարգի նախագիծը կդրվի Կառավարության նիստի օրակարգ․«Դա կլինի մինչև տարեվերջ, որովհետև բավական երկար բանակցությունների, քննարկումների և փոփոխությունների փուլ ենք անցել և եկել ենք ինչ-որ եզրագծի»։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է նախարարությունը պատրաստ այդ ռեֆորմն իրականացնելուն, նախարարն ասաց․«Այն էտապները, որոնք նախանշել ենք մենք, հստակ պատրաստ ենք լինելու նաև այդ էտապներին արձագանքելու, թե առաջնային օղակի խնդիրներին, թե նաև հիվանդանոցային օղակի։ Հաջորդ տարվանից 20 գյուղական ամբուլատորիաներն ամբողջովին վերակառուցվելու և վերազինվելու են»։

Նախարարը նաև հայտնեց, որ բացի դրանից, հիմնական մարզային-քաղաքային պոլիկլինիկաներից մի քանիսը ևս ներառված են նախարարության կապիտալ ծախսերում։ Բարելավվելու են շենքային պայմանները և վերազինվելու են բժշկական սարքավորումներով։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ